-
27.11.2012|
12:06
Հայաստանի ֆուտբոլի առաջնության հերթական տուրում հյուրընկալելով «ՈՒլիսին»` Գյումրիի «Շիրակը» 2:0 հաշվով հաղթանակի հասավ ու պահպանեց առաջատարի իր դիրքերը: Գոլերը խփել են Դավիթ Հակոբյանն ու Մկրտիչ Նալբանդյանը:
-
27.11.2012|
12:00
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի անցած շաբաթվա ամենախոշոր իրադարձությունն անգլիական Մանչեստրում կայացած Ռիկի Հաթթոն-Վյաչեսլավ Սենչենկո դիմակայությունն էր, ու սա չնայած այն բանին, որ օրվա մի շարք չեմպիոնական հանդիպումների կողքին մարտը ոչ այդպիսին էր, ոչ էլ թեկնածուական:
-
26.11.2012|
16:12
Օրերս ֆուտբոլի Բրազիլիայի ընտրանու գլխավորի ղեկը հարկադրված եղավ թողնելու Մանո Մենեզեսը, մարզիչ, ով 2010 թվի ամռանից գլխավորում էր աշխարհի հնգակի չեմպիոնների հավաքականն ու այս ընթացքում նրա հետ վեց ոչ-ոքիի ու նույնքան պարտության կողքին տարել էր քսանմեկ հաղթանակ:
-
26.11.2012|
16:08
Բունդեսլիգայում «Նյուրնբերգի», Չեմպիոնների լիգայում «Վալենսիայի» հետ ունեցած երկու ոչ-ոքիից հետո Մյունխենի «Բավարիան» նորից ճաշակեց հաղթանակի բերկրանքը` երկրի ներքին առաջնությունում իսկական կոտորած սարքելով «Հաննովեր-96»-ի գլխին: Մյունխենցիները խաղը շահել են 5:0 հաշվով:
-
23.11.2012|
11:19
Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի հինգերորդ տուրը խմբայինի ավարտականներից առաջ պարզելու քիչ բան թողեց: Այս պահի դրությամբ հաջորդ փուլ են դուրս եկել սպասված տասնվեցից տասներեքը, ինչը, սակայն, չի նշանակում, թե վեցերորդ տուրը հետաքրքրություն այլևս չի ներկայացնում:
-
22.11.2012|
11:44
Ռեզիստենցիայում կայացել է Արգենտինայի ու Բրազիլիայի ֆուտբոլային ընտրանիների երկրորդ հանդիպումը: Արգենտինացիները կարողացել են մրցակցին հաղթել այն նույն 2:1 հաշվով, որով երկու ամիս առաջ զիջել էին մրցակիցներին:
-
21.11.2012|
12:49
Վերջին մի քանի տարիներին Իսպանիայի ազգային ընտրանու տպավորիչ հաղթանակներով ֆուտբոլային աշխարհին ցնցած Վիսենտե դել Բոսկեն Marca-ին հայտնել է, թե 2011-2012 մրցաշարային տարվա «Լավագույն մարզիչ» անվանակարգում ում է նախապատվություն տալու:
-
21.11.2012|
12:29
«Մխիթարյանն անկասելի է այս մրցաշրջանում,-Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Նորդշելանդ» – «Շախտյոր» հանդիպումից առաջ ասել է տանտերերի գլխավոր մարզիչ Կասպեր Հյուլմանդը Հայաստանի հավաքականի և «հանքափորներիվ առաջատար Հենրիկ Մխիթարյանի մասին:
-
20.11.2012|
18:03
Չեմպիոնների լիգայի խմբային խաղերում չափազանց վատ մրցելույթ ունեցած ու արդեն իսկ մրցաշարում լավագույնի ակնկալիքը վերջնականապես կորցրած «Մանչեստր Սիթին» այսօր հանդիպելու է Մյունխենի «Բավարիայի» հետ:
-
20.11.2012|
17:59
Չեմպիոնների լիգայի հերթական հանդիպման շրջանակում Թուրքիա ժամանած «Մանչեստր Յունայթեդի» ֆուտբոլիստներին Ստամբուլի ոստիկանությունը, պրովոկացիաներից տագնապած, հարկադրված է եղել օդանավակայանից հանել շենքի կողային ելքից: